«Սինյոր Արմենիան» դարձել է իտալական ակումբի տնօրեն

Իտալացի ֆուտբոլային մենեջեր Պաոլո Արմենիան պաշտոններ է զբաղեցրել «Պյաչենցոյում» և «Լիվոռնոյում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Պաոլո Արմենիան նշանակվել է «Կրեմոնեզում» Բ շարքի ակումբի տնօրեն։ Այդ մասին նշված է ակումբի պաշտոնական էջում։

Ավելի վաղ իտալացի ֆուտբոլային մենեջերը մի շարք պաշտոններ է զբաղեցրել երկրորդ և երրորդ լիգայի մյուս թիմերում` «Պյաչենցայում» և «Լիվոռնոյում»։

Չնայած ազգանվանը` սինյոր Պաոլոյի հայկական արմատների մասին ոչինչ հայտնի չէ։