Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Արցախի պետնախարարին

Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարությունյանը` չցանկանալով զրույցի թեման բացահայտել։

Արցախում հրաժարականները կշարունակվեն. պետնախարարը մեկնաբանեց Արցախում սկսված գործընթացը

«Արցախում տեղի ունեցող ցանկացած գործընթաց մշտապես Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է և անհրաժեշտության դեպքում արձագանքում են, բայց կադրային այս հարցերը և այն բարեփոխումների քաղաքականությունը, որ իրականացվում է, դա մեր ներքին գործն է»,- անդրադառնալով Արցախում տեղի ունեցող պրոցեսները Հայաստանի թավշյա հեղափոխության հետ կապելու փորձերին, ասաց Արցախի պաշտոնաթող պետնախարարը։

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն այսօր` հունիսի 6-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել: