ՌԱԴԻՈ

Սուրենյան. «Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, և անձրևները կվերսկսվեն»

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է առաջիկա օրերի օդերևութաբանական կանխատեսումները։
Sputnik
Գագիկ Սուրենյան. Հայաստանը շարունակում է գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում

Սուրենյանի խոսքով` առաջիկա օրերին անկայուն եղանակային ռեժիմը կպահպանվի։ Հայաստանը կշարունակի մնալ ցիկլոնի ազդեցության գոտում։

«Առաջիկա հինգ օրերի ընթացքում ցիկլոնը մի օր կակտիվանա, մի օր կթուլանա»,- ասաց նա։

Սուրենյանը հայտնեց, որ հունիսի 7-ին և 8-ին, երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում կարճատև ամպրոպային բնույթի անձրև կտեղա։ Հունիսի 9-ին և 10-ին նորից կնկատվի պրոցեսի պասիվացում։

Հունիսի 11-ից Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը և անձրևները կվերսկսվեն։