Հրաչ Պետրոսյան. Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերը իրար հետ անմիջական կապ չունեն
© Sputnik
«Դրանք իրար հետ անմիջական կապ չունեն, ուղղակի Զակատալայի օջախը հայտնի է, այնտեղ լինում են թույլ կամ միջին երկրաշարժեր։ Բայց երեկվա երկրաշարժը կարելի է համարել ուժեղ։
Բավրան ևս հայտնի օջախ է, հարում է Ջավախքի սեյսմոակտիվ գոտում։ Այստեղ էլ հաճախակի լինում են թույլ և միջին երկրաշարժեր։ Բավրայում այսօր գրանցվածը համարվում է թույլ երկրաշարժ։ Սա բնորոշ է Ջավախքի սեյսմածին գոտու համար»,–ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով` այս պահին Հայաստանում սեյսմիկ ռեժիմը գտնվում է ֆոնային սահմաններում։