Լոռիում եկեղեցի են թալանել

Կոտրել են գանձանակի կախովի փականը և այնտեղից հափշտակել հանգանակությունների գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Անհայտ անձը կամ անձինք թալանել են Մեծ Պարնի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հունիսի 5-ին Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ոստիկանության Սպիտակի բաժին է զանգել և ասել, որ հունիսի 3-ին, ժամը 10։00-ից մինչև հունիսի 4-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Մեծ Պարնի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտքի դռան փականը, մտել եկեղեցի, կոտրել են գանձանակի կախովի փականը և հափշտակել հանգանակությունների գումարը։

Կայքը նշում է, որ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը Սպիտակի և տարածաշրջանի գյուղական համայնքների հոգևոր հովիվն է։