Հայտնի է` ով կփոխարինի Արայիկ Հարությունյանին. հրամանագիրը ստորագրված է

Արցախի պետնախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանին կփոխարինի ֆինանսների նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Արցախի պետական նախարար է նշանակվել Գրիգորի Մարտիրոսյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Արցախի պետնախարարին

Գրիգորի Մարտիրոսյանը 2000-2005 թթ.-ին աշխատել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ, 2005-2007 թթ.-ին աշխատել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ:

2007 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:

2008 թ.-ին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ, 2015 թ.-ին` ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, 2017 թ.-ին` ֆինանսների նախարար:

Պետնախարար Արայիկ Հարությունյանն այսօր է հրաժարականի դիմում ներկայացրել։

Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր անցած տարվա սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց հետո: