Արցախի ուժային կառույցները նոր ղեկավարներ ունեն. Սահակյանը հաջողություն է մաղթել հներին

Հայտնի է` ովքեր են զբաղեցնելու Արցախի ԱԱԾ–ի տնօրենի ու ոստիկանապետի աթոռները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում։

Հրամանագրերի համաձայն` Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի փոխարեն նշանակվել է գնդապետ Սամվել Շահրամանյանը։

Հայտնի է` ով կփոխարինի Արայիկ Հարությունյանին. հրամանագիրը ստորագրված է

Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ:

Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին և Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ: