Քիմ Քարդաշյանը հրապարակել է հոր հետ լուսանկարը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հրապարակած լուսանկարը հուզել է երկրպագուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram սոցիալական կայքում արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված են փոքրիկ Քլոե Քարդաշյանն ու հայրը` Ռոբերտ Քարդաշյանը։

«Կիրակին հորս ու Քլոե Քարդաշյանի հետ», — Քիմն այսպես է մակագրել լուսանկարը։

Մեկ օրվա ընթացքում հրապարակումն ավելի քան 1,5 միլիոն «հավանության» է արժանացել։ Քիմի ընտանեկան լուսանկարը հուզել է բաժանորդներին։

Վերջերս հեռուստաաստղը հաճախ է հոր արխիվային լուսանկարները հրապարակում։

Քիմ Քարդաշյանը հայտնի ֆոտոմոդել է, դերասանուհի և հաղորդավարուհի, ծնվել է Լոս Անջելեսում 1980 թվականի հոկտեմբերի 21-ին։ Քիմբերլիի հայրը (Քիմի ամբողջական անունը) փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, ծագումով հայ, որի նախնիները Կարս քաղաքից Կալիֆոռնիա են տեղափոխվել 19-րդ դարում։