Ժորիկ Վարդանովի վերադարձը. Գարիկ Մարտիրոսյանը շարժել է բաժանորդների հետաքրքրությունը

«Сев-Кав ТВ»–ի աստղ և հաղորդավար, տաքարյուն կովկասցու հավաքական կերպար Ժորիկ Վարդանովը, նույն ինքը` Միխայիլ Գալուստյանը, վերադառնում է` գերելու հանդիսատեսի սրտերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ի էջում տեղադրել է Ժորիկ Վարդանովի կերպարում իր գործընկեր Միխայիլ Գալուստյանի լուսանկարը։

Գալուստյանի ստեղծագործական թիմը մտադիր է «Наша Russia» հումորային շոուի հաջողակ հերոս Ժորիկ Վարդանովի մասին սերիալ ցուցադրել։

«Հարց կա՞». Մարտիրոսյանը ներկայացրել է Միխայիլ Գալուստյանի «վերադարձը»

«Ժորի Վարդանովը Ինսթագրամում գրանցվել է որպես Վասյա։ Բաժանորդագրվեք @jorik_vasya–ին և մեկնաբանություններ գրեք. Ժորիկն անձամբ է բոլորին պատասխանում», – հումորով և քերականական սխալներով մակագրել է հրապարակումը Գարիկ Մարտիրոսյանը։

Վարդանովի «կենսա» բաժնում գրված է, որ նա «Պյատիգորսկի աստղ է, սրտակեր, բնավորությամբ գայլ և կյանքում հաղթող»։

24 ժամվա ընթացքում Պյատիգորսկի «թագավորի» էջին 35.2 հազար մարդ է բաժանորդագրվել։

Ժորի Վարդանովը Պյատիգրոսկի հորինված «Сев-Кав ТВ» քաղաքային հեռուստաալիքի հաղորդավարն է։ Գալուստյանի այս կերպարը ժամանակին գերել էր միլիոնավոր հեռուստադիտողների սրտերը` գոյություն չունեցող հեռուստահաղորդման ուղիղ եթերում իր տաքարյուն, էմոցիոնալ արարքներով։