Բողոքի ակցիաների ընթացքում վնասված մեքենաների տերերի վնասը կարող է փոխհատուցվել

Զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ վնասված մեքենաների նորոգման ծախսը կարող է փոխհատուցվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Հունիս — Sputnik. ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքաներում մոտ մեկ ամիս տևած բողոքի ակցիանների ժամանակ վնասված ավտոմեքենաների վնասը կփոխհատուցի։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են այս տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած բողոքի երթերի և ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային Ոստիկանություն՝  խնդրին իրավական լուծում տալու և փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով»,–ասված է կառավարության հայտարարության մեջ: