Միլիոնները գտել են. Հանրային հեռուստաընկերությունում վատնումներ չե՞ն եղել

Ծախսերը չափավոր են եղել, ուղղակի դրանք այնպես չեն գրանցել, ինչպես կարգն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (ՀՀՀ) վատնումներ չեն եղել. այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները նրան հարց տվեցին երկու միլիարդ դրամ վատնումների մասին։ Նշենք, որ ՀՀՀ ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 4,8 միլիարդ դրամ։

Նախարարը պարզաբանեց, որ ծախսերի նախահաշվում անհամապատասխանությունները վերաբերել են միայն 180 միլիոն դրամին, սակայն այդ հարցը կարգավորվել է։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խնդիրները վերաբերել են ընթացիկ ծախսերի բաշխմանը։ Տարվա ընթացքում Հեռուստառադիոընկերության խորհուրդը կարող էր հավանություն տալ դրան` տեղյակ չպահելով ֆինանսների նախարարությանը կամ ծախսերը ձևակերպել ոչ այն հոդվածների համապատասխան, որոնք նախատեսված են կանոնակարգով։