Bloomberg–ը հայազգի միլիարդատիրոջը ներառել է ամենահարուստ մարդկանց ցուցակում

Bloomberg Billionaires Index–ը աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենօրյա վարկանիշն է։ Գործարարների վաստակած գումարներն արձանագրվում են Նյու Յորքում յուրաքանչյուր առևտրային օրվա ավարտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Bloomberg–ի միլիարդատերերի ինդեքսում հայտնվել է հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին։

Ռուսաստանցի հայտնի գործարարը հայտնվել է 400–րդ տեղում և դարձել հայկական արմատներով միակ միլիարդատերն այդ ցուցակում։

Ստվարաթղթե քարոզչություն ԱՄՆ-ում․ ադրբեջանամետ փորձագետը հայերի պատճառով խայտառակ եղավ

Նշվում է, որ գործակալությունը մանրամասն վերլուծություն է տալիս յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ` առաձնացնելով այն ցուցանիշները, ըստ որոնց գնահատվում է միլիարդատիրոջ կարողությունը։

Այս ինդեքսի համաձայն, Գալիցկու կարողությունը գնահատվում է 4,75 միլիարդ դոլար։

Նախկինում Հարությունյան ազգանունով Սերգեյը ամուսնանալուց հետո «վերցրել» է կնոջ ազգանունը:

«75 տոկոսով ռուս եմ, 25 տոկոսով՝ հայ: Մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք, չգիտեմ հայերեն, սակայն հպարտ եմ, որ հայ եմ»,- մի առիթով ասել է Գալիցկին:

Նրա կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է 10.3 միլիարդ դոլար: 1998 թվականին նա Կրասնոդարում բացել է «Magnit» անվանումով մթերային խանութը, որը հետագայում վերաճել է «Magnit» խանութների ցանցի:

Գալիցկին նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն ու նախագահն է: