ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայաստանի ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում հունիսի 2-ին Երևանի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սպանության մասին։
Վիճաբանությունը, որն ավարտվել է 1 հոգու մահով և մեկի մարմնական վնասվածքով, տեղի է ունեցել տոնավաճառում։
Թե՛ մահացածը, թե վնասվածքներ ստացածը տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ են։
Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում Կենտրոնի ոստիկանություն է ներկայացել 35-ամյա Արտակ Աղամալյանը և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը: