Աշոտ Թավադյան. ծրագրում առաջնահերթ խնդիրները բազմաձև դրված են, բայց լուծման ձևերը դեռ պետք է մշակել
© Sputnik
«Նշված է օրենքի և իրավունքի առաջ բոլորի հավասարությունը։ Երկրորդ` կոռուպցիայի մերժումը և քաղաքականության ու բիզնեսի տարանջատումը։ Հատուկ նշված է մրցակցության պաշտպանության խնդիրը։ Նաև` աշխատատեղերի ստեղծումը, աղքատության կրճատումը։ Շատ կարևոր է, որ հստակ նշված են առաջնահերթությունները` բարձր տեխնոլոգիաներն ու ռազմարդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը»,–ասում է Թավադյանը։
Նրա խոսքով, սակայն, տնտեսությունը զարգացնում են ոչ թե ծրագրերը, նույնիսկ` լավ գրված, այլ այն մեխանիզմները, որ հնարավորություն են տալիս այդ ծրագրերն իրագործել։