«Որպեսզի ոչ ոք չկարողանա քանդել». Մակունցը դեմ է օպերայի շենքում զվարճանքի օբյեկտներին

Ճարտարապետական հուշարձաններին կհետևեն, որպեսզի ոչ ոք չկարողանա դրանք վերակառուցել` ինչպես ուզում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում զվարճանքի օբյեկտներ չպետք է լինեն։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց մշակույթի նախարարը։

Այնտեղ զվարճանքի հաստատություն բացելու փորձերը բացարձակ անընդունելի են, հավելեց նա։

Ինչո՞ւ է Հայաստանի մշակույթի նախարարը վախեցել գրադարանավարներից

«Ընդհանուր առմամբ, մենք ուշադիր կհետևենք ցանկացած պատմամշակութային հուշարձանի, որպեսզի ոչ ոք չկարողանա քանդել կամ վերակառուցել այն` ինչպես ուզում է», – հավելեց նա։

Մակունցը վստահեցրեց, որ այս հարցում նախարարությունը հետևողական կլինի։

Հիշեցնենք, որ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում շոգեբաղնիք և ռեստորան բացելու մտադրության մասին։ Դա դժգոհություն է առաջացրել հասարակության մեջ, իսկ Ամիրյանը բացատրել էր, որ նման միջոցները նպատակ ունեն բարեկարգել թատրոնի արտաքին տեսքը և նոր այցելուներ գրավել։