Հայտնի է Մինսկի խմբի ու Հայաստանի նոր իշխանության առաջին հանդիպման օրը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հունիսին. հանդիպումների ժամանակացույցը դեռ ճշտվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հունիսի 13-ին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Այցի ընթացքում նրանք կհանդիպեն ՀՀ նոր կառավարության ներկայացուցիչների հետ։

«Իհարկե, կանցկացվեն մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքի մասին մենք կտեղեկացնենք», — ասաց Բալայանը` հավելելով, որ հանդիպումների վերաբերյալ ժամանակացույցն այժմ ճշգրտվում է:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթանում են 1992 թվականից։