Մշակույթի նախարարն Ազգային պատկերասրահ ուղարկեց իր սենյակի կտավները

Բնօրինակ նկարները պետք է պահվեն համապատասխան վայրում, կարծում է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չգիտի, թե որքան արժեն իր աշխատասենյակում փակցված կտավները: Բայց վստահ է, որ իր սենյակում կախված 4 նկարը պետք է վերադարձվի Ազգային պատկերասրահին:

Ի՞նչ է առաջարկել Լիլիթ Մակունցը թեյի բաժակի շուրջ. լուսանկարներ

«Բնօրինակ նկարները պետք է պահվեն համապատասխան վայրում, որպեսզի չփչանան: Ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել այս ընթացքում։ Ուղղակի ես վերադարձնում եմ պատկերասրահին, որտեղից ինձ խոստացել են տալ այդ կտավների կրկնօրինակները»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք` ավելի վաղ Մշակույթի նախարարը հայտնել էր, որ ինքը դիմել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին, որպեսզի իր աշխատասենյակում և նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պահպանության կարիք: