Հովհաննես Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Իր ուղերձում արդեն նախին պաշտոնյան կետ առ կետ ներկայացրել է իր աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հայտնել է իր` պաշտոնից հրաժարվելու մասին:

Ուղերձում Սահակյանը նաև ամփոփել է իր վերջին 9 ամիսների աշխատանքը` նշելով, որ իր համար սկզբունքային էր արժանապատիվ, բարձրակարգ ու բարեխիղճ ծառայությունների մատուցումը մեր տատիկներին ու պապիկներին:

ՀՀԿ խմբակցությունից այլևս ոչ ոք չի հեռանա, եթե ՀՀԿ-ն չստիպի. Վահրամ Բաղդասարյան

«Այս 9 ամիսների ընթացքում ինձ վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել եմ մեծ պատասխանատվությամբ:

Թիմի հետ միասին այլևս իրականություն դարձրեցինք 4 հիմնական ծրագրերի գործարկումը՝

1.Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը՝ առաջին և երկրորդ այսուհետ նաև երրորդ և հաջորդ երեխայի

• ծննդյան միանվագ նպաստ նշանակելու,

• խնամքի նպաստ նշանակելու,

• խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու,

• խնամքի նպաստի վճարումը վերսկսելու,

• ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու համար առցանց դիմումները:

2. Աշխատանքային գրքույկների հաշվառում և աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած պատգամավորը լքեց ՀՀԿ–ն

3. Գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգը:

4. Ուժային կառույցների վճարումներն ապահովելու գործառույթները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակի տեղեկատվական համակարգի) լրամշակումը:

Վերադառնալով Արցախից և ամփոփելով համատեղ փոխգործակցության արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման վերջնական արդյունքները՝ որոշեցի աշխատանքից ազատման դիմում ներկայացնել:

Լինելով չափազանց պատասխանատու մարդ՝ այս որոշումը կայացրեցի հենց այս պահին՝ վստահ լինելով, որ հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա գեթ մեկ օր:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին՝ կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, դիմում ընդունողից մինչև տարածքային բաժնի պետ և բոլոր նրանց ում հետ ամեն օր առիթ եմ ունեցել աշխատելու»,–գրել է նա: