Ինչո՞ւ է Հայաստանի մշակույթի նախարարը վախեցել գրադարանավարներից

Երևի, գրադարանավարներին պետք է վերապատրաստել, որպեսզի նրանք ավելի բարյացակամ դառնան, կարծում է Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Գրադարանները պետք է ավելի գրավիչ դարձնել երիտասարդության համար։ Այդ մասին խորհրդարանում հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Ինչպես խոստովանեց նախարարը, ուսանողական տարիներին նա նույնիսկ վախեցել է գրադարաններից` գրադարանավարների ահարկու տեսքի պատճառով։

Մշակույթի նախարարն Ազգային պատկերասրահ ուղարկեց իր սենյակի կտավները

«Երբ ես ուզում էի ինչ-որ գիրք խնդրել, ինձ մեղավոր էի զգում։ Քեզ այնպես էին նայում, ասես ինչ-որ բանում մեղավոր էիր։ Հետո մտածեցի, որ ավելի է լավ այլ կերպ գիրք ձեռք բերեմ», – խոստովանեց նա։

Երևի, գրադարանավարներին պետք է վերապատրաստել, որպեսզի նրանք ավելի բարյացակամ լինեն, կարծում է նախարարը։

Ճիշտ է` գրադարանավարների հանդեպ ճակատագիրն ավելի խիստ է եղել. վերջին տարիներին հանրապետությունում փակվել են տասնյակ գրադարաններ։ Արդյոք պե՞տք է դրանք բացել։ Նախարարն այդ հարցը չշոշափեց։