Արտակ Սարգսյանը լքեց ՀՀԿ–ն

«Հանրապետական» կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալու իր քայլը Արտակ Սարգսյանը կապում է քաղաքական զարգացումների ու ստեղծված իրավիճակի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարել է իր` Հանրապետական կուսակցությունից և Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին: Նրա տարածած հայտարարության մեջ գրված է:

ՀՀԿ խմբակցությունից այլևս ոչ ոք չի հեռանա, եթե ՀՀԿ-ն չստիպի. Վահրամ Բաղդասարյան

«Հարգելի հայրենակիցներ, ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին արդեն հայտարարել են Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը: