ՀՀ նախագահը խոսել է իր լիազորությունները մեծացնելու մասին

Արմեն Սարգսյանը կարծում է, որ լիազորությունները հավասարաչափ բաշխելու դեպքում երկին ավելի կայուն կլինի, իսկ իշխանությունը կծառայի ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր խոսել է նախագահի լիազորություններն ավելացնելու մասին։ Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ խոսքն իր մասին չէ, այլ Սահմանադրության և Սահմանադրության հետ կապված օրենքների։

ՀՀ նախագահը կուսակցություն չի ստեղծի

«Դրանց մասին խոսել ենք ամիսներ առաջ, խոսել է Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմության ղեկավար էր, խոսել են հանրության շատ ներկայացուցիչներ։ Կարծում եմ` ժամանակն է, որ քննարկենք, որպեսզի իշխանությունը հավասարաչափ բախշված լինի։ Որպեսզի պետությունը, երկիրը լինի կայուն և իշխանությունը ծառայի ժողովրդին, ոչ թե առանձին անհատի»,–ասել է Արմեն Սարգսյանը։

Պատասխանելով լրագրողի` այսինքն` հիմա սուպերվարչապետություն է դիտարկմանը, նա նշել է` կարծեմ պարզ ասացի։