ՌԱԴԻՈ

Օսիպյան. «Վստահ հայտարարում եմ` այսօր ոստիկանությունում կոռուպցիոն տարրեր չկան»

Ոստիկանապետը չի բացառում, որ նման բան եղել է նախկինում։
Sputnik
Վալերի Օսիպյան. վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ

Այժմ կարելի է վստահ հայտարարել, որ ոստիկանությունում կոռուպցիոն տարրեր չկան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Վստահ հայտարարում եմ` այժմ նման բան չկա», — ասաց նա։

Միևնույն ժամանակ Օսիպյանը չբացառեց, որ քաղաքացիներից ապօրինի գումար կարող էր վերցնել ճանապարհային ոստիկանությունը կամ քաղաքացիներին սպասարկող մեկ այլ ստորաբաժանում։

«Բայց չի կարելի պնդել, որ նման բան տեղի էր ունենում ամենուրեք, իսկ կաշառքն օրենք էր»,- ավելացրեց նա։

Օսիպյանը վստահեցրեց` եթե նման խախտումներ արձանագրվեն, մեղավորները, անկասկած, կպատժվեն։