Ինչպես Աշոտը Ուրուգվայի մայրաքաղաքը գերեց համեղ շաուրմայով. պատմում է բլոգեր Լապշինը

Իսկ դուք Ուրուգվայում շաուրմա համտեսե՞լ եք։ Հայկական ռեստորանի հետ անսպասելի հանդիպումը հանկարծակիի է բերել հայտնի ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինին Մոնտևիդեոյում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն այցելել է Ուրուգվայի մայրաքաղաքում հաստատված հայ ինժեների խորտկարանը։

Հայտնի ճանապարհորդն այցելել է Լատինական Ամերիկայի այս փոքրիկ պետությունը, որտեղ նախատեսում էր նյութ պատրասել հին երկաթուղային կայարանի մասին։ Սակայն հանգամանքների բերումով Լապշինը հայտնվել է հայկական խորտկարանում, որտեղ էլ նա անսպասելիորեն հանդիպել է Աշոտին։

Александр Лапшин
Լապշինը նախընտրում է հայկական խաղաղության երգը` ադրբեջանական ատելության դասի փոխարեն

Բլոգերի խոսքով` Աշոտը Ուրուգվայ է տեղափոխվել 17 տարի առաջ Հայաստանից։ Հայրենիքում նա ինժեներ էր։ Արագ սննդի և ուտեստների պատրաստման նկատմամբ ունեցած սերը դրդել են Աշոտին Մոնտևիդեոյում սեփական գործը բացել։ Այսօր հայի խորտկարանի պահանջարկին միայն նախանձել կարելի է։

«Խորտկարանը շատ մեծ պահանջարկ է վայելում, հազիվ նստելու տեղ գտանք, զրուցելու համար։ Եվ այդպես ողջ օրը` առավոտից մինչև երեկո։ Սա տեսնելով` հարցս արդեն անտեղին էր, թե ինչու չշարունակեց ինժեների կարիերան։ Սիրում է մարդը պատրաստել, ուզում էր սեփական գործը բացել, գրագետ բիզնես–պլան է կազմել և ահա արդյունքը», – գրում է Լապշինն իր բլոգում։

Աշոտը սրճարանը հայկական խորհրդանիշերով է զարդարել` ոչ միայն Հայաստանի, այլև Կիլիկիայի զինանշանով, Երևանի տեսարժան վայրերի լուսանկարներով և Հայաստանի հետ ասոցացվող մրգերով։

Интерьер ресторана быстрого питания Шаурма Ашота, Уругвай
Интерьер ресторана быстрого питания "Шаурма Ашота", Уругвай

«Ուրուգվայի բնակիչների մեծ մասի համար պատից կախված այս լուսանկարները շատ բան չեն նշանակում։ Զինանշանը ևս ոչինչ չի հուշում, և թե ինչ է Կիլիկիան հայերի համար շատերը չգիտեն։ Սակայն տեղի հայերի համար այս տեղը պաշտամունքային է, ում պետք է` գիտի։ Իսկ ում ոչ` կճաշի իր համար և եթե ցանկանա կրկին կայցելի», – կատակում է բլոգերը։

Լապշինը խորհուրդ է տվել համտեսել նաև այդ ռեստորանում պատրաստվող փախլավան, ինչպես նաև այնտեղ մատուցվող սուրճը ֆանտաստիկ անվանել։ Պարզվում է, որ բլոգերի` Ադրբեջանի հետ կապված հայտնի դատավարության շնորհիվ, խորտկարանի տերերը ճանաչում էին ճանապարհորդին։ Աշոտի հետ արված համատեղ լուսանկարը ներկայացվում է ստորև։

Хозяин кафе Ашот, журналист местного радио Диего и блоггер Александр Лапшин в ресторане быстрого питания "Шаурма Ашота", Уругвай

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։