Մեծ Բրիտանիայում կայացավ եփած կրեմով թխվածք նետելու աշխարհի առաջնությունը։
Ավելի քան 30 թիմ հավաքվել էին Քենթ կոմսության Կոքսհիթ գյուղում և մեծ խանդավառությամբ մասնակցում էին «քաղցր մարտին»։
Ըստ կանոնների` այս առաջնությունում թխվածքը կարելի է միայն ձախ ձեռքով նետել։ Ամենաշատ միավորին արժանանում է այն մասնակիցը, որը կարողանում հակառակորդի դեմքին հարվածել։
Այս տարի հատուկ մրցույթի համար խոհարարներն ավելի քան 2000 թխվածք էին պատրաստել։
Մրցումն արդեն ավանդական է դարձել։ Այս տարի այն 51-րդ անգամ անցկացվեց։
Տեսանյութում դիտեք առաջնության զվարճալի պահերը։