Դավիթ Տոնոյանը մեկնեց Մոսկվա

Պաշտպանության նախարարն առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի առանձին երկկողմ հանդիպումներին։

Հայկական պատվիրակությունը կմասնակցի նաև Կիզիլ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: