Երևանում անհայտ անձինք ծեծել են 25 տարեկան զինծառայողին

Զինծառայողին ծեծել են մի քանի հոգով, այժմ նա հիվանդանոցում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Երևանի Խանջյան փողոցի ակումբներից մոտ երեկ` հունիսի 3-ին, վիճաբանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձինք ծեծել են 25 տարեկան Հարություն Հ.-ին, որը Արցախի Հանրապետության քաղաքացի է, զինվորական։

Գյումրիում կախված են գտել 36–ամյա տղամարդուն, որն անհետ կորած էր համարվում

Կայքի տեղեկություններով` ժամը 11։00-ի սահմաններում Պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալից ոստիկանությանը հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը նշված հոսպիտալ է բերվել «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։