Վարդենիսում խանութ են պայթեցրել. քննիչները եզրակացրել են` պայթյունը պատահական չէր

Վարդենիսում երեկ գիշերը տեղի ունեցած պայթյունը պատահականության հետևանք չէ։ Քննչական կոմիտեն փնտրում է պայթեցնողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Երեկ` հունիսի 3-ին` գիշերը, ժամը 5-ին, Բանավան խանութի մոտ տեղի ունեցած պայթյունը պատահականության հետևանք չէ։

Դեպքի վայրի զննությունից հետո նման եզրակացության են հանգել Վարդենիսի քննչական բաժնի աշխատակիցները։ Նրանք պարզել են, որ պայթյունի օջախը եղել է խանութի դիմացի հատվածում: Նախնական տվյալներով՝ գործարկվել է պայթուցիկ նյութ։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Երևանում պայթյուն է որոտացել. բռնկվել է կայանած ավտոմեքենան

Պայթյունի հետևանքով կոտրվել են Վարդենիս քաղաքի Ա. Սեսմանուկյան փողոցի 13-րդ շենքի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահների, ինչպես նաև հիշյալ շենքի մի շարք բնակարանների ապակիները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու և ուրիշի գույքը` հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու և զգալի չափերի վնաս պատճառելու փաստով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվել է տեսաձայնագրության զննություն, հարցաքննվել մի շարք անձինք։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։