Պատահար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. 15 տարեկան տղան մահացել է հիվանդանոցում

«Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կողաշրջվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած պատահարից հետո վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ժամը 18.30-ի սահմանում։

Ըստ հաղորդագրության `«Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կողաշրջվել է։

Վարորդն ու ուղևորը՝ 15-ամյա Սերգեյ Զարդորկինը, մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Պատանին հունիսի 4-ի, ժամը 00.02-ին, մահացել է:

Կատարվում է քննություն։