Դավիթ Տոնոյանը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ-ում

Դավիթ Տոնոյանի հանդիպել է «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 4-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր և փոխգործակցության զարգացման ուղիները:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի նաև Կիզիլ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: