Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կզբաղվի նաև ԱԻՆ–ով

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը երկու նյութ է ուղարկել ԱԱԾ։ ԱԻՆ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը չասաց, թե դրանք ինչի մասին են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ կանցկացնի ԱԻՆ-ում։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԻՆ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը։

Հայաստանի հարկային և մաքսային ծառայության պետի տեղակալին կհարցաքննեն ԱԱԾ–ում

Նախարարությունն ԱԱԾ է ուղարկել երկու նյութ։ Նախարարը հասկանալի պատճառներով չասաց, թե ինչի մասին են դրանք և ով է թույլ տվել խախտումները։

«Քննություն է ընթանում», — ասաց Ռոստոմյանը։

Նա չմանրամասնեց, թե որ նախարարների օրոք են թույլ տրվել այդ խախտումները։

Հիշեցնենք, որ Ռոստոմյանը վերջերս է նշանակվել ԱԻՆ ղեկավարի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կուսակցական քվոտայով։ Մինչ այդ նա երկար ժամանակ զբաղեցրել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։