Իվետա Մուկուչյանի նվերը ֆուտբոլասերներին

Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին է: Երգչուհին սոցցանցում նկարներ ու տեսանյութեր է տեղադրել նկարահանման հրապարակից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի- Sputnik. Երգչուհի գեղեցկուհի Իվետա Մուկուչյանը մեծ նվեր ունի բոլոր ֆուտբոլասերների համար: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ նա առաջնության մասին տեսահոլովակ է ներկայացնում: Instagrami-ի իր էջում երգչուհին իր հետևորդներին է ներկայացրել մի շարք նկարներ և տեսանյութեր՝ տեսահոլովակի նկարահանման հրապարակից:

 

«Նոր երգի պրեմիերա՝ Աշխարհի առաջնությանն ընդառաջ, բոլոր ֆուտբոլասերների համար»,-մակագրել նա իր հրապարակումներն ու ներկայացրել նոր տեսահոլովակը։

Երգը կոչվում է «Մեծ խաղ»: Երգչուհին այն կատարում է Հեծ Հայք խմբի Նարեկի հետ միասին:

 

Իվետա Մուկուչյանը շատ գրավիչ տեսք ունի հոլովակում, նա կարող է իր այդ տեսքով շեղել ցանկացած ֆուտբոլասերի ուշադրությունը:

Հիշեցնենք, որ 2018թ-ի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը, մրցաշարի խաղերը կանցկացվեն 11 քաղաքի 12 մարզադաշտում։