Ի՞նչ պիտի անեն ԱԷԿ–ն ու «Էլցանցերը», որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիան էժանանա

Գործին կարող են օգնել ԱԷԿ–ը, իրանական գազն ու «Էլցանցերի» արդիականացումը։ Սակայն ամեն ինչի մասին հերթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. ՀԿԾՀ–ն (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) ուսումնասիրում է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հնարավորությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։

Հայկական ԱԷԿ–ի հիմնանորոգումը կարող է ավելի երկար ժամանակ պահանջել

Կառավարությունում ևս քննարկում են, թե արդյո՞ք հնարավոր է իջեցնել սակագինը։ Սակայն վերջին խոսքը պետք է ասի ՀԾԿՀ–ն, որը կառավարությունից անկախ է գործում։ Ժամանակին այն ստեղծել էին, որպեսզի իշխանությունները հոսանքի կամ գազի գների հետ կապված մանիպուլյացիաներ չանեն քաղաքականության պատճառով (օրինակ` ընտրություններից առաջ)։ Սակայն մեկ անգամ նման բան տեղի ունեցավ. 2013 թվականին կառավարությունը չէր հայտնում ռուսական գազի մաքսային գնի բարձրացման մասին, իսկ բանակցություններն ավարտին հասցրեցին միայն նախագահական ընտրություններից հետո։

ԱԷԿ

Այս տարի էլեկտրականության սակագնի վրա ամենից շատ «ճնշում է գործադրում» հայկական ԱԷԿ–ի վերանորոգումը։ Երկու ամիս (հունիս–հուլիս) այն չի աշխատի, ևս 5.5 ամիս (1,5 մինչ վերանորոգման աշխատանքները և 4 ամիս դրանցից հետո) երկու գեներատորի փոխարեն կաշխատի մեկը։ Արդյունքում` կայանը 450-500 մլն կՎտ/ժ (կամ մոտ 1.8 մլրդ կՎտ/ժ) պակաս կարտադրի։ Այս բացը հիմնականում ստիպված կլինեն լրացնել ՋԷԿ–երի օգնությամբ, իսկ դրանց էլեկտրաէներգիան ավելի թանկ է (մոտավորապես 3-ից 5 անգամ)։

Մոտավորապես նույն պատկերը կլինի հաջորդ` 2019 թվականին (այդ տարի ԱԷԿ–ում փոխում են առաջին տուրբոգեներատորը, հաջորդ տարի` երկրորդը)։ Իսկ 2020 թվականից կայանը պատրաստվում է մինչև 3 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրել։ Նոր գեներատորները վառելիքի նույն ծավալից ավելի շատ հոսանք են արտադրելու։ Իսկ դա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կիջնի։ Այդ պատճառով կապիտալ վերանորոգման համար վերցրած ռուսական վարկի դիմաց վճարելն ավելի հեշտ կլինի։

Էլցանցեր

Էլցանցը դեռ 50%–ից ավել հավելավճարով է աշխատում` միջինում հոսանք է գնում 25,9 դրամով, իսկ վաճառում է` 39,9 դրամով` սա տնային տնտեսությունների և խոշոր սպառողների միջինացված սակագներով։

Գրիգորյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության քննարկում եղել է նախարարությունում»

Ճիշտ է` սա դեռ մաքուր եկամուտը չէ. այստեղից պետք է հանել ցանցի սպասարկման ծախսերն ու էլեկտրաէներգիայի կորուստը։ Այստեղ «Էլցանցերը» ուզում են կրճատել ծախսերը մինչև 2021 թվականը։ Ինչո՞ւ ոչ ավելի շուտ։

Deloitte & Touche աուդիտորական ընկերության առաջարկով ՀԾԿՀ–ն էլցանցերին ժամկետ է տվել` մինչև 2021 թվականը նվազեցնել ցանցում էլեկտրաէներգիայի կորուստը 11%–ից մինչև 7,5%–ի չափով։ Իսկ վերանորոգման ծախսերը և նյութական ծախսերը` կրճատել նվազագույնը 30%–ով։ Եթե էլցանցը ցուցանիշն ավելի շուտ բարելավվի, ապա տնտեսածը կարող են թողնել իրենց։ Այդ գումարով նրանք կթարմացնեն էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգը և կվերանորոգեն ցածր լարման ցանցերը, որտեղ էլ և արձանագրվում է կորուստների մեծ մասը։

Իսկ 2021 թվականից հետո տնտեսածը պետք է անդրադառնա սակագնի վրա։ Ցանցում առկա կորուստների դիմաց կփոխհատուցվի 7,5%-ից ոչ ավելի։ Եթե կորուստներն ավելի շատ լինեն, ապա «Էլցանցերին» ֆինանսական վնասը (7,5%–ից բարձր) չի փոխհատուցվի։

Սակագնի կրճատման համար ևս մեկ ցավագին պայման կա. աշխատողների թիվը պետք է կրճատել 1 100–ով։ Հիմա «Էլցանցերը» երկրի ամենախոշոր գործատուն է` այստեղ մոտ 7400 մարդ է աշխատում։

Իրանական գազ

Կա ևս մեկ ռեսուրս ապագայի համար` իրանական գազն է` էլեկտրաէներգիայի դիմաց։ Այն ոչ թե մեր տուն է հասնում, այլ մեր ՋԷԿ–երը։ Սակայն դրանից դրա օգտակարությունը չի պակասում։

Հայաստանում իրանական գազը չի կարող մրցել ռուսականի հետ. փորձագետ

Հայաստանը գազի յուրաքանչյուր խմ–ի դիմաց Իրանին 3 կՎտ/ժ է տալիս։ Սակայն խմ–ից այն ոչ թե 3 կՎտ/ժ է արտադրում, այլ մոտավորապես 4.5։ Ավելորդ 1-1.5 կՎտ/ժ–ն մնում են Հայաստանում։ Բնականաբար, որքան շատ նման էլեկտրաէներգիա լինի, այնքան լավ։ Այդ պատճառով էլ, հնարավորության սահմաններում, բարտերին է միանում նաև «Հրազդան-5» «Գազպրոմի» ՋԷԿ–ը։

Այս շահավետ բարտերը հնարավոր կլինի ընդլայնել 2019 թվականից, երբ կավարտվի Հայաստան–Իրան էլեկտրահաղորդման նոր գծի շինարարությունը։

Սակայն ամեն ինչ հերթով

Բոլոր այս գործոնների ազդեցությունը կզգանք ոչ թե հիմա, այլ մոտակա տարիների ընթացքում։ Իսկ ինչպե՞ս կարելի է իջեցնել սակագինը հենց հիմա։ Այս հարցին ՀԾԿՀ–ն պատասխանում է` եթե հնարավոր լիներ, արդեն իջեցրած կլինեին։ Ուսումնասիրություններն ամեն դեպքում կշարունակեն` 100% համոզված լինելու համար։