Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կբարձրացնենք 2019թ–ին. պաշտպանության փոխնախարար

Արդեն ուշ է 2018թ–ի համար այդ մասին խոսելը, բայց ցանկանում են որոշումներ գտնել 2019թ–ի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայաստանում 2019թ-ին ցանկանում են բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը։

«Բյուջեում այս տարվա համար բարձրացում արդեն նախատեսված չէ, բայց մենք ցանկանում ենք նման որոշումներ գտնել 2019թ-ին», — հայտարարեց նա։

Նա հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է նման անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության բյուջետային քաղաքականության համաձայն` պաշտպանական ծախսերն ամեն տարի չպետք է ցածր լինեն ՀՆԱ 4 տոկոսից։