ՀՀ ԱԱԾ պետ. բիզնեսի վրա բռնաճնշումներ չեն լինի

Սուպերմարկետների գործը ԱԱԾ–ն անձամբ է հետաքննում, սակայն բացառության կարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիների և բիզնեսի վրա բռնաճնշումներ չի անցկացնում։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։

ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել. բացահայտվել են չարաշահումներ

Սուպերմարկետները հայտնվել են ԱԱԾ–ի տեսադաշտում մի շարք պատճառներով, սակայն դա չի նշանակում, որ բիզնեսը մշտապես գաղտնի վերահսկողության տակ է գտնվում։

«Այս անգամ այդպես ստացվեց` ժամանակի պահանջով։ Իսկ ընդհանրապես, հարկերից խուսափելու և այլ տնտեսական հանցագործությունների հետ կապված գործերով զբաղվում է Պետեկամուտների կոմիտեն և ոստիկանությունը։ Եթե հանցագործությունները խոշոր են լինում, հետաքննությանը ստիպված մասնակցում ենք նաև մենք։ Իսկ մեր նպատակը ոչ թե նստեցնելն է, այլ ճիշտ ուղի վերադարձնելը։ Պատժել պետք է միայն շուտ լուրջ և վտանգավոր խախտումների դեպքում», – ասաց Վանեցյանը։

Ավելի վաղ ԱԱԾ–ն խուզարկում էր իրականացրել մայրաքաղաքի սուպերմարկետներում։ Դրանից հետ հայտարարել էր, որ խոշոր առևտրի կետերը «սևով» խուսափում են հարկերից։