ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Երևանի բնակիչ՝ 45-ամյա Նորայր Խաչատրյանը երեկ ոստիկանությանը հայտնել է, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Իսակովի պողոտայի վրա գտնվող «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի պատուհանը, մտել ներս և իր աշխատասենյակից հափշտակել են չհրկիզվող պահարանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պահարանում եղել է խոշոր չափի գումար և ատրճանակ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ռեստորանի պարսպի մոտ հայտնաբերել են չհրկիզվող պահարանը՝ դատարկ վիճակում։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով տուժած Ն. Խաչատրյանը նշված ռեստորանի տնօրենն է։