ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ամերիկահայ հիփ- հոփ կատարող Քանյե Ուեսթի «Ye» անվանումով նոր ալբոմը Itunes-ում առաջին հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի ավելի քան 40 երկրների շարքում, այդ թվում՝ նաև Հայաստանում։ Քիմ Քարդաշյանն այդ առիթով լուսանկար է տեղադրել Twitter սոցիալական ցանցում։
Ամերիկահայ հեռուստաաստի ամուսինն իր նոր ալբոմում, որը լույս է տեսել ընդամենը մի քանի օր առաջ, ներառել է 7 երգ՝ տարբեր թեմաներով։
Ալբոմը թողարկելու կապակցությամբ երաժիշտը երեկույթ է կազմակերպել, որին հրավիրել է Սքոտ Դիսիկին, Pusha T-ին, Ֆրենք Օուշեննին և այլ ընկերների։