Թաիլանդի ափերի մոտ սև դելֆին է սատկել. նրա փորից 8 կգ պոլիէթիլային տոպրակ են հանել

Ամենաթողությունը դարձել է խեղճ կենդանու մահվան պատճառ։ Նա չի կարողացել մարսել պոլիէթիլենը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Թաիլանդի հարավային ափերին սատկած գրինդա ցեղատեսկի կետ են հայտնաբերել: Ինչպես տեղեկացում է Sky News–ը, կետը կամ սև դելֆինը սատկել է պոլիէթիլային ու պլաստիկե տոպրակներ ու տարրաներ կուլ տալու հետևանքով:

Կետը ձկնորսներին «խնդրում» է իր երախից հանել տոպրակը

Սատկած կենդանու մարմնում 80 պլաստիկե տոպրակ են հայտնաբերել: Նշվում է, որ կենդանին 5 տոպրակ է փսխել, երբ ծովային կենդանիների պահպանության հարցերով զբաղվող մասնագետներն անօգուտ փորձեր են արել փրկելու նրան:

Փորձագետի խոսքով՝ տոպրակների ընդհանուր քաշը կազմել է մոտ 8 կգ, ինչը չի մարսվել ու ինչի պատճառով կետը չի կարողացել սնունդ ընդունել:

Վերջերս հրապարակված զեկույցի տվյալներով՝ օվկիանոսում պլաստիկե թափոնների քանակը կարող է եռապատկվել առաջիկա տասնամյակում, եթե աղբը չմաքրվի: Այդ թափոնների պատճառով ամեն տարի հարյուրավոր ծովային կենդանիներ են սատկում: