«Հարց կա՞». Մարտիրոսյանը ներկայացրել է Միխայիլ Գալուստյանի «վերադարձը»

Ռուսական շոու բիզնեսի հայտնի հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն անոնսել է Ժորիկ Վարդանովի վերադարձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Դերասան Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ նոր հոլովակները, որտեղ նա զգացմունքային հաղորդավար Ժորիկ Վարդանովն է շուտով կհայտնվեն Youtube–ում։ Այս մասին Instagram–ի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանը։

«Ժորիկ Վարդանովի հզոր քամբեքը։ Նոր սեզոն։ Միայն Youtube–ում, շուտով»,–գրել է Մարտիրոսյանը։

 

Որպես ապացույց նա նկարահանման հրապարակից որոշ կադրեր է տեղադրել։

Տեսանյութում Գարիկը փորձում է շեղել Միշային, ով ստանում է Ժորիկ Վարդանովի դերը:

Գարիկի հարցին` ո՞վ ես դու, Միշան, իրեն հատուկ ձայնով պատասխանում է. «Ես, ես Պյատիգորսկի թագավորն եմ, հարց ունեք»:

Instagram–ում ՄԱրտիրոսյանի հետևորդները շտապել են արտահայտելու իրենց ուրախությունը հաղորդաշարի նոր սեզոնի նկարահանումների վերաբերյալ։

Ժորիկ Վարդանովը «Նաշա Ռաշայի» 4–րդ և 5–րդ սեզոնների կերպարներից է։ Նա տեղական «Սև-Կավ» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարն է։