ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Գյումրու «Արլեկինո» ռեստորանային համալրիր նկուղային հարկում երեկ` հունիսի 2-ին հայտնաբերվել են տղամարդու կախված դի։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ առավոտյան նկատել է, որ «Արլեկինո» ռեստորանային համալրիր նկուղային հարկում տղամարդու կախված դի կա:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, որը նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից կախված էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել:
Էդգարն այս տարվա հունիսի 1-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը աշխատում էր Շիրակի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես՝ պանրագործ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այս թվում՝ դիակի դատաբժշկական: