Անհայտ անձինք ապօրինի կերպով փորձել են հատել Հայաստանի սահմանը

Չարամիտները հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ռուս սահմանապահները բռնել են 2 անհայտ անձի, որոնք փորձում էին անօրինական կերպով հատել Հայաստանի սահմանը: Այս մասին հայտնում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը:

Թռչող սարքը խախտել է հայ-թուրքական սահմանը. տեսանյութ

Դեպքը գրանցվել է մայիսի 31-ին Արտաշատի շրջանի Սուներանվանի սահմանապահ մասում: Ժամանակակից սահմանապահ տեխնիկայի շնորհիվ հաջողվել է կարճ ժամանակում նկատել և բռնել չարագործներին:

Սահմանախախտները հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին:

Այս պահին կատարվում են համապատասխան գործողություններ՝ կատարվածի դրդապատճառն ու բոլոր մանրամասները պարզելու համար: