Ե՞րբ կգա իսկական հունիսը. եղանակի տեսություն

Հայաստանում առաջիկա օրերին անձրևները կշարունակվեն, որոշ հատվածներում էլ կարկուտ կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, 5-7-ը՝ հյուսիսային շրջաններում, կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Հունիսի 4-5-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 23-25, գիշերային ժամերին` 13-15 աստիճան տաքություն։