Դավիթ Սանասարյանը լուրջ պայքար է խոստանում «նախորդ իշխանության մնացորդների դեմ»

Իմ ղեկավարած պետական վերահսկողական ծառայությունը առաջիկայում իր ողջ լիազորություններով անցնելու է գործի ու վստահ եմ, որ կտեսնեք լուրջ արդյունքներ, խոստանում է Դավիթ Սանասարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արդեն հիասթափություն ապրող հասարակությանն ու մեծ փոփոխություններ խոստացել։

Մասիսի քաղաքապետին ազատ արձակեցին

«Սիրելիներ ջան, զարմանում եմ, որ ամեն մի փոքրիկ ճայթյուն միանգամից դարձնում եք մեծ պայթյուն։ Ուզում եմ մի բան հստակ իմանանք, որ ԱԺ մեծամասնություն, դատախազություն, դատավորներ, քննչական կոմիտե, ՀՔԾ, ինչպես նաև մի քանի «անկախ» մարմիններ դեռ նախորդ իշխանության մնացորդներն են։ Իսկ դա նշանակում է, որ դեռ լուրջ պայքար է սպասվում։

Եթե ամեն ինչ մատի մեկ շարժումով լուծվեր, կնշանակեր, որ մենք ոչ թե իրական աշխարհում ենք, այլ հեքիաթային մե հրաշք միջավայրում։

Մարցինովսկին կյանքի համար մի լավ խորհուրդ ունի. «Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե ինչքան է նրա երկարությունը»: Իհարկե, չեմ ասում լռել, ընդհակառակը, ասում եմ եկեք չթողենք, որ մնացորդները երկրում դերակատարություն ունենան։ Բայց էնպես չի, որ մենք ձեռքներս ծալած նստել ենք ու ասում ենք ինչ լինում է թող լինի։

Օրինակ` իմ ղեկավարած պետական վերահսկողական ծառայությունը առաջիկայում իր ողջ լիազորություններով անցնելու է գործի ու վստահ եմ, որ կտեսնեք լուրջ արդյունքներ։

Մեզ բոլորիս համբերություն, վճռականություն, ուժ ու հաղթանակ։

Սիրում եմ բոլորիդ, հատկապես՝ արդարության ծարավ մարտիկներիդ»,–գրել է նա։