Հայտնի է` ԱԱԾ աշխատակիցներից ովքեր են մասնակցել ծեծկռտուքին

Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Արցախի գլխավոր դատախազությունը հրապարակել է հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված անձանց, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների անունները:

Բողոքի ակցիա Արցախում. մարդիկ պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը

Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց հունիսի 1-ին, ժամը 19:15-ի սահմաններում, վիճաբանությանը մասնակցել են մի կողմից՝ Դավիթ Հարությունյանը և Ալբերտ Ավետիսյանը, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանը, Սերգեյ Մուսայելյանը, Գուրգեն Հայրապետյանը և Վարդան Ղարամյանը (ԱԱԾ աշխատող):

Ծեծկռտուքի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ հունիսի 2-ին Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն: