Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը հրապարակվեց

Մոտ 30 էջանոց ծրագրում նշված է, թե ինչ նպատակներ ու առաջնահերթություններ ունի նոր կառավարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը:

Ծրագիրը բաղկացած է 7 կետից` կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-սփյուռք կապեր։

«Կառավարության գործունեության հիմնական ուղենիշները» բաժնում նշված է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում՝ որպես մշտական քաղաքական իրողություն:

Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներներին. Նիկոլ Փաշինյանի կոչը

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը երեկ` հունիսի 1-ին, հաստատեց իր գործունեության ծրագրի նախագիծն ու ուղարկեց Ազգային ժողով:

Նախագծի համաձայն` ՀՀ կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով:

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրությամբ ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով» կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Այն ԱԺ հավանությանը չարժանանալու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է, ու նշանակվում են նոր ընտրություններ: