Մասիսի քաղաքապետին «օգնության են հասել» մասիսցիները. բողոքի ցույց Երևանում. լուսանկարներ

Մասիսի քաղաքապետի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց։ Նրանք աջակցում են Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Դատարանը կքննի Քննչական կոմիտեի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիսի բնակիչներ Ս.Սահակյանին, Գ.Համբարձումյանին և Գ.Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը:

Մի խումբ մասիսցիներ հավաքվել են դատարանի շենքի մոտ և պահանջում են ազատ արձակել Դավիթ Համբարձումյանին:

1 / 5
Մասիսի քաղաքապետի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի դիմաց
2 / 5
Մասիսի քաղաքապետի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի դիմաց
3 / 5
Մասիսի քաղաքապետի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի դիմաց
4 / 5
Մասիսի քաղաքապետի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի դիմաց
5 / 5
Մասիսի քաղաքապետի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի դիմաց

Նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունն ավարտվել է։ Դատարանը որոշումը կհրապարակի այսօր, ժամը 15։00-ին։

Բողոքի ակցիայի մասնակիցները Դավիթ Համբարձումյանին սատարող պաստառներ են պահում և հանդես են գալիս «ազատություն Դավիթին» կոչերով: Նրանք վստահեցնում են, որ սպասելու են որոշման հրապարակմանը և դատարանի մոտից իրենց քաղաքապետի հետ են տուն գնալու։

ՀՀԿ–ն աջակցում է Մասիսի ձերբակալված քաղաքապետին և բողոքում քաղաքական ճնշումից

2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: