Մարգարիտա Սիմոնյանը փորձարկել է հայ ծրագրավորողի «կատարյալ» սթարթափը. լուսանկար

RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիրը ցույց է տվել, թե ինչպես կարելի է խնայել ժամանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի —Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ստուգել է TryFit սթարթափի եռաչափ սքաների հնարավորությունները և գոհ է մնացել։

«Այցելեցի Սկոլկովոյի Startup Village։ Ինձ համոզեցին փորձարկել ահա այս սարքը. սքանավորում են ոտնաթաթն ու համացանցում ընտրում համապատասխան կոշիկ, որն անթերի կլինի ձեր ոտքի համար։ Տնտեսում ենք խանութ գնալու ժամանակը», — գրել է Սիմոնյանը Twitter-ում։

​Ծրագրավորող Վահան Մարտիրոսյանի TryFit սթարթափը եռաչափ սքաներ և բջջային հավելված է մշակել, որն օգնում է գնորդներին 1 —2 րոպեի ընթացքում կատարյալ կոշիկներ գտնել համացանցում, իսկ կոշիկ արտադրող ընկերություններին` մեծացնել առցանց վաճառքի ծավալը։