«Մանկական նոր ալիք» մրցույթում Վարդան Մարգարյանն արժանացավ հատուկ մրցանակի

Արտեկում անցկացված մրցույթում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. «Իգոր Կրուտոյի երաժշտության ակադեմիայի» կազմակերպած «Մանկական նոր ալիք» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող հրազդանցի Վարդան Մարգարյանն արժանացել է հատուկ մրցանակի։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

«9 տարեկան Վարդան Մարգարյանն արժանացավ Կոսիգինի ռուսական պետական համալսարանի հատուկ մրցանակին»,- հայտնում է կայքը:

Մրցույթում առաջին տեղը գրավել է Եվա Լեպան (Ուկրաինա), երկրորդ տեղը՝ Իվենա Ռաբոտովան (Բուլղարիա), երրորդ տեղը՝ Սոֆյա Ֆոմենկոն (Ռուսաստան):