Ռոմանովների տան ղեկավարը Ղրիմի կամուրջը հատեց Lada մակնիշի ավտոմեքենայով. տեսանյութ

Իշխան Գեորգի Ռոմանովը Ղրիմի կամուրջը հատել է մոր` Ռոմանովների կայսերական տան ղեկավար Մարիա Ռոմանովայի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ռոմանովների կայսերական տան ղեկավարը` Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան, որդու` Գեորգի Միխայլովիչի հետ այսօր Lada Largus մակնիշի ավտոմեքենայով անցել է Ղրիմի կամրջով, որը թերակղզին միացնում է Ռուսաստանի մյուս շրջաններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ղրիմի կամրջի գեղեցկությունը․ մայրամուտից մինչև արևածագ

Մարիա Ռոմանովան որդու հետ Ղրիմ է մեկնել մայիսի 28-ին։ Այցը կտևի մինչև հունիսի 3-ը։

Իշխանն անձամբ է վարել ավտոմեքենան։

Ռոմանովների տոհմի ժառանգը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Կերչի նեղուցով անցնող կամուրջը իրականացած երազանք է, որը կթեթևացնի Ղրիմի բնակիչների կյանքը։

«Համոզված եմ, որ Ղրիմի կամուրջը մեծ օգնություն է Ղրիմի բնակիչների համար։ Դա երազանք է, որն ի վերջո իրականացավ։ Նիկոլայ II-ը նույնպես ցանկանում էր իրականացնել կամրջի շինարարությունը, բայց, ցավոք, չստացվեց։ Իսկ այսօր այդ կամուրջը կա։ Սա շատ կարևոր քայլ է, որը վաղուց էր պետք անել», — ասել է նա։

Պուտինը նստեց «ԿամԱԶ»– ի ղեկի դիմաց ու բացեց Ղրիմի կամրջի ավտոճանապարհային հատվածը

Մարիա Վլադիմիրովնայի կարծիքով` կգա ժամանակ, երբ արևմտյան գործընկերները կցանկանան անցել կամրջով։

Կրասնոդարի երկրամասից Ղրիմ տանող կամուրջը ամենաերկարն է Ռուսաստանի տարածքում` 19 կմ։ Նախատեսվում էր, որ ավտոմեքենաները կկարողանան կամրջով երթևեկել 2018 թվականի դեկտեմբերին, բայց աշխատանքներն ավելի շուտ ավարտվեցին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ին բացեց Կերչի նեղուցով անցնող կամրջի երթևեկելի հատվածը, ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը գործարկվեց մայիսի 16-ին։