Գարիկ Մարտիրոսյանի կինը շնորհավորել է Ալսուին նոր կարգավիճակի կապակցությամբ

Ժաննա Լևինան զվարճալի տեսանյութ հրապարակել` իր « երդվյալ ընկերուհի» Ալսուի նոր կարգավիճակի առթիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում ստանալու կապակցությամբ շնորհավորել է մտերիմ ընկերուհուն` երգչուհի Ալսուին։

Հայտնի երգչուհի Ալսուն պատվավոր կարգավիճակը ստացել է մայիսի 31-ին։ Այդ մասին նա հայտնել էր բաժանորդներին` Instagram-ի իր էջում հրապարակելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանը։

Լևինայի հրապարակած տեսանյութում երկու գեղեցկուհիները զվարճանում են Եվրոպայի ամենամեծ առևտրի կենտրոնում` Դուբայ մոլում գտնվող քաղցրավենիքի խանութում։

«Մանկության գիրկն ենք ընկել ձեզ համար, արդեն երկու օր է` Ռուսաստանի վաստակավոր արտիստ դարձած Ալսու Ռալիֆովնա Աբրամովան և Ժաննա Վիկտորովնա Լևինան, որը արդեն երկու օր է` Ռուսաստանի վաստակավոր արտիստի ընկերուհի է։ Շնորհավորում ենք բոլորին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ և Ալսուին վաստակած Վաստակավորի կոչման առիթով», — տեսանյութին կից գրել է Լևինան։

Աստղային «մաֆիան» հավաքված է․ Ալսուն ու հայ հայտնիների կանայք անակնկալ ունեն

 

Երկրպագուները շնորհավորանքներ են գրել և խնդրել ավելի հաճախ դուետով հանդես գալ։

«Շատ կենսուրախ եք։ Արևային էներգիա եք հաղորդում», — գրել է նրա երկրպագուներից մեկը։

«Ինչ զվարճալի ընկերուհիներ եք։ Իրար արժեք», — նշել է մյուսը։

Նշենք, որ Ալսուն և Ժաննան վաղուց են ընկերություն անում։ Մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կնոջ` Էլինայի հետ միասին նրանք ձևավորել են ընկերուհիների ամենագեղեցիկ եռյակը ռուսական շոու բիզնեսում։

Աղջիկներն իրենց «մաֆիա» են անվանում և հաճախ միասին են ճանապարհորդում։ Ալսուի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ նույնպես ընկերուհիները սատարել են երգչուհուն` նրա հետ Դուբայ մեկնելով։ Այնտեղ Ժաննան ցույց է տվել, թե ինչպես է կարողանում կատարյալ լուսանկարներ ստանալ և բռնոցի է խաղացել ռուսական էստրադայի աստղի հետ։