Սպանել են «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի պահակին

Եվս մեկ վիրավորի էլ հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Քիչ առաջ սպանվել է Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի պահակը: 168.am-ի տեղեկություններով՝ զինված երկու անձինք փորձել են մուտք գործել շուկա, որը պատկանում է «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին (ՍՊԸ-ի տնօրենն է Վաղարշ Աբրահամյանը):

Պահակը սպանվել է դանակի հարվածներից:

Ըստ shamshyan.com–ի`ժամը 22:00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում մահացած տղամարդ կա։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արամ Ասատրյանն է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: